Հարցազրույց Արխանգել Ճարտարապետական արվեստանոցի անձնակազմի հետ։

July 6, 2017by AvetisԴիզայնՎերանորոգում

14188203_1764213087167620_5153929941806280795_o-1200x444.jpg

Մեր զրուցակիցներն են Արխանգել Ճարտարապետական արվեստանոցի հիմնադիրներ Արտակ Կնյազյանը և Արսեն Դավթյանը։

Արխանգել Ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 2013 թվականին՝  “Կվադրատ” ընկերության հիման վրա։ Այն զբաղվում է փոքր բնակելի տներից մինչև բազմահարկ բնակելի համալիրների նախագծմամբ, բարդ կառույցների ամբողջական մշակմամբ, ինտերիերի նախագծմամբ, բրենդի մշակմամբ և այլն։ Ընկերությունը մեծ փորձ ունի բնագավառում և այսօր նրան վստահում են Հայաստանյան մի շարք առաջատար ընկերություններ։

Պատվիրատուի հետ շփման մեջ ի՞նչն եք ավելի շատ կարևորում։ Ձեր գործունեության մեջ ինչքանո՞վ եք հաշվի առնում իրենց առաջարկները։

Ընկերությունը յուրաքանչյուր պատվիրատուին ինդիվիդուալ մոտեցում է ցուցաբերում։ Մարդիկ շատ տարբեր են իրենց բնավորությամբ և նախասիրություններով։ Մենք ստեղծագործում ենք հաշվի առնելով պատվիրատուի առաջարկներն ու նախասիրությունները։Շատ ենք կարևորում նրանց կարծիքները և մեկնաբանությունները, քանի որ շատ ժամանակ մենք սովորում ենք հենց մեր պատվիրատուներից։ Եվ այդ պահանջարկի հիման վրա ձևավորում ենք նաև առաջարկ։

Այս ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վստահություն շուկայում։ Ունե՞ք ինչ-որ աշատելաոճ, որը հանդիսանում է ձեր հաջողության գրավականը և տարբերում է ձեզ շուկայում գտնվող այլ ընկերություններից։

Կարծում եմ,մեր հիմնական տարբերությունը մենեջմենթն է։ Կարելի է նախագծել շատ գեղեցիկ, իսկ լավ կազմակերպել  մեծ թիմ, կառավարել այդ ամենի ճիշտ իրականացումը, պրոցեսի անցումը ճիշտ փուլերով այնքան էլ հեշտ չէ,որը,սակայն, մեզ մոտ բավականին լավ է ստացվում։ Շատ ենք կարևորում թիմային աշխատանքը և այդ իսկ պատճառով վստահաբար կարողանում ենք մեծ պրոյեկտներ վերցնել և դրանք հաջողությամբ ավարտին հասցնել։

 Ո՞ր ոճն է դիզայնի մեջ այսօր ավելի տրենդային։

Արագ զարգացող աշխարհում ամեն տարի ձևավորովում է այդ տարվա ուրույն  ոճը,դիզայնի բոլոր ոլորտներում ՝ նորաձևության, ճարտարապետության և այլն, որը ,կարծում ենք ,շատ բնական է։ Եվ այդ նոր ոճը իր հետ բերում է տարվա գույնը, ուրույն ատրիբուտերը և այլն։ Դա զարգացման էտապ է։ Վերջին երեք տարում շատ արդիական է կապել հին տենդենցները նորի հետ։ Այս առումով Հայաստանում,ցավոք, տեղեկատվության խնդիր կա, քանի որ տեխնոլոգիան դրսում զարգանում է շատ արագ և մենք միշտ սովորելու և միջազգային փորձը կիրառելու կարիք ենք ունենում։ Այդ նպատակով մենք միշտ մասնակցում ենք միջազգային տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների և այլն, որոնց միջոցով կարողանում ենք մասնակից լինել գլոբալ զարգացումներին և միջազգային փորձը բերել նաև Հայաստան։ Կարծում ենք դիզայնը, ճարտարապետությունը և արվեստը թելադրում է պահանջարկը։ Այսօր շատ արդիական է կապել ժամանակակից մինիմալիզմը ոչ այդքան հին ռետրոյի հետ, օրինակ՝ հանրահայտ լոֆթ ոճը, որն այսօր մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում։ Քոզի ոճը, որը արդիական էր 70-ական թթ-ին և այսօր նույնպես այն դարձել է շատ հանրահայտ և արդիական։ Այսինքն հին ավանդույթների հիման վրա ստեղծվում է նորը՝  հաշվի առնելով ժամանակի պահանջները։

Մենք գիտենք ձեր նախագծերից Ծաղկաձորի փայտե առանձնատան մասին։Կարո՞ղ եք պատմել, թե ի՞նչ մեթոդներով եք այդքան կարճ ժամանակահատվածում կարողացել հասնել նման արդյունքի ու ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր շինարարության իրականացման համար առանցքային նշանակություն ունի տեղանքը։ Ամեն ինչ սկսվում է հենց տեղանքից։ Բնականաբար Ծաղկաձորն ունի իրեն բնորոշ տեղային առանձնահատկությունները, որոնք պետք էր հաշվի առնել։ Շատ կարևոր է ունենալ նախնական համապարփակ տվյալներ տեղանքի և առկա առանձահատկությունների մասին։ Շինարարությունը սկսելուց առաջ տեղի է ունեցել երկար հետազոտություն։Մենք ֆիքսել ենք յուրաքանչյուր ծառը, բնի հաստությունը,արմատների լայնությունը, որպեսզի հանկարծ չվնասենք բնությանը։ Շատ կարևոր է բիոլոգիան՝ անձրևային ջրեր, ձյուն և այլն, որը նույնպես իր առանձնահատկություններն ունի։  Բնականաբար, Հայաստանում մենք չունենք փայտե տների կառուցման փորձ,ինչպես հյուսիսային ժողովուրդները,օրինակ ֆինները։ Այդ պատճառով պրոյեկտի իրականացման համար մենք համագործակցեցինք ֆինլանդացի մեր գործընկերների հետ։ Նյութը նույնպես բերվեց Ֆինլանդիայից ևհամատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք շատ արագ կյանքի կոչել ծրագիրը։  Բուն շինարարության գործընացը տևել է 28 օր։ Այս պրոյեկտը աննախադեպ էր նաև այն իմաստով,որ փայտաշեն տան մեջ մեխ չի օգտագործվել։ Սա հեղափոխական քայլ էր։

Իսկ բնակարանների վերանորոգման մեջ ի՞նչ փորձ ունեք։

Բնակարանների վերանորոգումը շատ արդիական թեմա է և վերջին շրջանում մեծ փոփոխությունների է ենթարկվել ոճային իմաստով։ Եվրոպական, հատկապես սկանդինավյան փորձը ամբողջ աշխարհում առաջ բերեց նոր ոճ, որը ձգտում էր մինիմալիզմի,երբ մարդու համար առաջնային է դառնում բնակարանի հարմարավետությունը։ Այսինքն պարզ գույների վրա ավելանում են ինչ որ դեկորներ, որոնք հարմարավետ են և միաժամանակ էսթեթիկ հաճույք են պատճառում։ Սա ամբողջ աշխարհում շատ արդիական է։
Մեր ընկերությունը նույնպես զբաղվում է նման աշխատանքներով։ Զբաղվում ենք նաև վերակառուցման աշխատանքներով, որոնք կրկին ունեն իրենց առանձահատկությունները և այս ոլորտում նույնպես ընկերությունը հարուստ փորձ ունի։

http://www.archangel.am/

About us

Avetisyan Construction Logo

Our team will do all your projects on time and well within the budget. You can be safe and certain about that with our company.