Աթոռի դիզայնի հետաքրքիր տարբերակներ
September 1, 2017by AvetisԱյլԴիզայնՊլանավորում
Մարդիկ տունը վերանորոգելիս միշտ ցանկանում են համադրել ֆունկցիոնալությունն ու գեղեցկությունն իրար հետ։ Երբ հերթը հասնում է աթոռների դիզայնին մարդիկ փորձում են ընտրել ամենահետաքրքիր տարբերակները և միևնույն ժամանակ համադրել ֆունկցիոնալությունն ու գեղեցկությունը: Նրանք փորձում են տունը դարձնել համահունչ և հետաքրքիր տեսք հաղորդել դրան: Ահա և մի քանի հետաքրքիր մոտեցումներ, որոնք կներկայացնեն աթոռի տարբեր դիզայններ։
Վինտաժ աթոռներ
Կահույքի ճիշտ ընտրված դիզայնը, աթոռների ճիշտ ընտրությունը ստեղծում է հարմար և հանգիստ միջավայր Ձեր տան համար։ Այս աթոռների ոճը լրացնում է սենյակի ինտերիերը և հետաքրքիր տեսք հաղորդում նրան։
Օֆիսային աթոռներ
Օֆիսային աթոռները վերջին ժամանակները դարձել են շատ թրենդային։ Դրանց օգտագործումը շատ տարածված է ողջ աշխարհով։ Սա կարող է պայմանավորված լինել աթոռի հարմարավետությամբ և պրակտիկ կիրառմամբ։
Կակաչի տեսքով աթոռներ
Այս աթոռների ոճը խորհրդանշում է ժամանակը, քանզի այն ցույց է տալիս ժամանակի անցումը մի ոճից մյուսը։ Այն գործում է ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական ինտերիերում։ Դրա կիրաոությունը խոսում է ֆուտուրիստական տեսքի տևական բնույթի մասին:
Լաունջ աթոռ
Այս աթոռների ոճը համարվում է շատ հարմարավետ և պրակտիկ։ Այն հատուկ ձևավորված է հարմարավետ օգտագործման համար, այդ իսկ պատճառով դարձել է շատ տարածված։ Այն միշտ հնարավոր է համադրել տան ինտերիերի հետ և ստեղծել կոկիկ միջավայր։